f

Անկախ

այլ երկրներ

​Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար

61

«Ուկրաինացի զինվորները զինամթերքի բացակայության պատճառով «հրետանային քաղց» են զգում: Նրանք ռմբակոծվում են, դիրքերը ոչնչացվում են: Եվ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ Ուկրաինայի դաշնակիցները հետ են մնում ժամանակացույցից՝ չնայած առավելագույն ջանքեր գործադրելուն։ Նրանցից ոմանք մեծ ջանք գործադրեցին։ Բայց երբ ես նայում եմ, թե ինչի է հասել Ռուսաստանը՝ վերականգնելով իր պաշտպանական արդյունաբերական բազան, և ինչի են հասել Արևմուտքի մնացած երկրները մինչ այժմ, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում»,- նշել է նա:

​Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն

98

Վաշինգտոնում ասիացի ամերիկացիների, բնիկ հավայացիների և Խաղաղօվկիանոսյան կղզիների ժառանգության ամսվա մեկնարկը նշանավորող նախընտրական դրամահավաքին ելույթ ունենալով՝ Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների տնտեսության աճին մասամբ նպաստում է ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղ տալը:

​Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին

174

Բարձրաստիճան զինվորականը ստույգ ժամկետներ չի նշել և ժամկետներին վերաբերող հարցերին հիմնականում պատասխանել է կատակով ՝ նշելով, որ դրանք արդեն մի քանի անգամ փոխվել են, ուստի ամեն ինչ կախված է բարձրագույն զինվորական ղեկավարության ընդունած որոշումներից։

​Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները

196

«Այն, ինչ իսկապես չափազանցված է, ԱՄՆ-ի մտահոգություններն են ինքնավստահության պակասի և Չինաստանին զրպարտող ԱՄՆ տարբեր հայտարարությունների մասին», - ասել է խոսնակը:

​Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

201

«Նորին մեծության բուժման ծրագիրը կշարունակվի, բայց բժիշկները բավականաչափ գոհ են առաջընթացից, այնպես որ թագավորը կարող է վերսկսել որոշ հանրային պարտականություններ», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

​Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից

274

Սի Ծինպինը Չինաստանին և ԱՄՆ-ին համաշխարհային խաղաղության համար պատասխանատվություն ստանձնելու և տարբեր երկրների զարգացման համար հնարավորություններ ստեղծելու կոչ է արել։

​Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են

269

Նախարարը, երախտագիտություն հայտնելով մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ Չինաստանի կառավարության տեսակետների, հատկապես Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելու համար,  ընդգծել է, որ վերջին լարվածությունը և Գազայում տիրող իրավիճակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների և սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու արդյունք են:

​Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ

615

Ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել անօդաչու թռչող սարքեր արտադրող իրանական ընկերությունների ցանցը գլխավորող Սեյեդ Մոհսեն Վահաբզադե Մոկադամը և Աբբաս Աբդի Ասգերդը: Միացյալ Թագավորություն այդ բոլոր անձանց մուտքն այսուհետև կարգելվի: Նրանց հաշիվները, ինչպես նաև սահմանափակումների ենթակա ընկերությունների ակտիվները, եթե դրանք բրիտանական իրավասության ներքո են, ենթակա են սառեցման։

​Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը

68

Վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի հայտարարել է, որ ապաստան հայցողների առաջին ինքնաթիռները Ռուանդա կթռչեն երկու-երեք ամսից: Բրիտանական իշխանությունները փորձում են պայքարել անօրինական միգրացիայի ներհոսքի դեմ։ Երեքշաբթի հայտնի դարձավ, որ հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են՝ փորձելով անցնել Լա Մանշը փոքր նավակով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա սկզբից վեց հազար մարդ է ծովով Մեծ Բրիտանիա հասել։

​2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ

225

Այս հայտարարությունը հաստատում է նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ 2022 թվականին առաջադրված նպատակը և հաստատում Սունակի սեփական դիրքորոշումը պաշտպանական բյուջեի վերաբերյալ։ Սունակն այդ ծրագիրը շարադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Վարշավայի ռազմաբազայում անցկացված համատեղ ելույթի ժամանակ:

​Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg

188

Ըստ Bloomberg-ի՝ առաջիկա այցի ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Լրատվամիջոցները, նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրներին հղում անելով, հայտնում են, որ Չինաստանի ղեկավարը Սերբիա կայցելի մայիսի 7-ից ոչ ուշ:

​Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Պակիստան

77

Երկուշաբթի օրը Իրանի նախագահը կհանդիպի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Միաժամանակ բանակցություններ  տեղի կունենան պատվիրակությունների մակարդակով։ Այցի շրջանակում Ռաիսին կհանդիպի նաև Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և Իսլամական Հանրապետության խորհրդարանի վերին և ստորին պալատների նախագահների հետ։ Բացի այդ, Իրանի նախագահը կայցելի Լահոր և Կարաչի։

​Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում

231

Ըստ Ուկրաինայի հետախուզության ղեկավարի՝ դա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները համալիր մոտեցում են ցուցաբերելու։ Նա նշել է, որ Ուկրաինայի համար մայիսի կեսից մինչև հունիսի սկիզբ ծանր ժամանակաշրջան է լինելու։ Բուդանովի համոզմամբ՝ պատերազմը կավարտվի այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը կհասնեն 1991 թվականի սահմաններին, սակայն Ռուսաստանը դրանով կանգ չի առնի, քանի որ ուզում է ոչնչացնել Ուկրաինան։

​«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

337

«Միջազգային գործընկերների հետ միասին մենք մտադիր ենք շարունակել ռազմական, ֆինանսական, քաղաքական, հումանիտար, տնտեսական և զարգացման օգնություն տրամադրել Ուկրաինային և նրա ժողովրդին», - նշվում է փաստաթղթում։
 

​Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը

293

«Օրենքով սահմանված է արգելք որոշ ծխախոտային արտադրանքների, վեյփերի, դրանց համար նախատեսված բուրավետիչների և հեղուկների վաճառքի և տարածման, ինչպես նաև դրանց գովազդման նկատմամբ (ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 60 օր հետո)»,- հաղորդում էմամուլի ծառայությունը։

​ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար

134

«Ես անկեղծ կլինեմ, չեմ հավատում, որ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում պայմաններ կստեղծվեն Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար»,- ասել է նա՝ Վաշինգտոնում Անվտանգության և պաշտպանության ֆորումում պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին։

​Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար

961

«Ինձ անհանգստացնում է այն, որ Չինաստանն առաջինը կհայտնվի և կհայտարարի՝ «Սա մեր տարածքն է, հեռո՛ւ մեր տարածքից»,- պարզաբանել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:

​Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա

266

Լրագրողների հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի երկրները մտադի՞ր են Կիևին Patriot-ի 7 մարտկոց մատակարարել, Ստոլտենբերգը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր՝ Ուկրաինային շատ ավելին մատակարարելու համար, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգերին և Patriot-ի մարտկոցներին:

​Տաջիկստանի նախագահը պետական այց կկատարի Ադրբեջան

284

Նախարարները հանդիպել են Մինսկում՝ Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհրդի շրջանակում:

​Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման համար անհրաժեշտ է 486 միլիարդ դոլար․ Համաշխարհային բանկ

60

«Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման համար ծախսերը հասել են 486 միլիարդ դոլարի», - ասվում է զեկույցում:

​Ղազախստանում խորհրդարանի անդամներն առաջարկել են քրեականացնել ԼԳԲՏ քարոզչությունը

323

Ժանբիրշինը և Մուսաբաևը կարծում են, որ ղազախական հասարակության համար ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ և նրանց երեխաների, ներառյալ որդեգրվածների միությունն է: «Ուստի անհրաժեշտ է արգելել ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանումը», - մեջբերում է հրատարակությունը պատգամավորների խոսքերը։

​Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters

315

Մասկը և Մոդին վերջին անգամ հանդիպել են Նյու Յորքում հունիսին: Tesla-ն ամիսներ շարունակ Հնդկաստանում էլեկտրամեքենաների ներմուծման հարկերը նվազեցնելու լոբբինգ է արել, մինչ Մասկը ծանրութեթև էր անում գործարան բացել-չբացելու հարցը:

​Նարենդրա Մոդի. Հնդկաստանը և Չինաստանը պետք է շտապ կարգավորեն իրենց սահմանի «ձգձգվող իրավիճակը»

316

«Հնդկաստանի համար Չինաստանի հետ հարաբերությունները կարևոր և նշանակալից են»,- ասել է Մոդին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջև խաղաղ հարաբերությունները կարևոր են ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։

​Բելառուսը զորավարժություններ կանցկացնի Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմանին

59

«Սա մարտական պատրաստության փորձարկման առանցքային փուլն է, որի արդյունքներով ստորաբաժանումները կգնահատվեն շրջակա միջավայրի տարբեր պայմաններում նախատեսված առաջադրանքները կատարելու ունակությամբ»,- ասվում է ՊՆ հայտարարությունում։

​Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի նիստ կանցկացվի Վիեննայում

931

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ապրիլի 8-ին նշել է, որ գործակալության մասնագետները մշտապես Զապորոժիեում են և իրենց զեկույցներում օբյեկտիվորեն պատմում են ԱԷԿ-ում տեղի ունեցողի մասին։

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին