f

Անկախ

Ինչի՞ց զգուշանալ և ի՞նչը կարևորել ապրիլին․ ամսվա կանխատեսումն ըստ ծննդյան ամսաթվի


Հաշվեք ձեր կարմայի թիվը և իմացեք, թե ինչ է սպասվում ձեզ ապրիլին։ 

«Այս տարի ապրիլը ասոցացվում է 3 թվի հետ և, հետևաբար, խոստանում է լինել նոր գաղափարների ու բացահայտումների, ինքնաբուխ որոշումների, չպլանավորված ճամփորդությունների ամիս։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք վերանայել ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ, անգամ եթե որոշ բաներ հնարավոր չէ փոխել», - ասում է պրակտիկ վեդայական աստղագուշակ Իրինա Օրլովան:

Հետաքրքրասիրությունն ու բազմակողմանի նախասիրությունները կարող են և  շահավետ լինել, և  ձեզ ներքաշել անազնիվ և նույնիսկ անօրինական խաղի մեջ: Ուստի չպետք է վստահել դատարկ խոստումներին։ Ավելի լավ է գնահատել այն, ինչ ունես, քան երազել անհասանելիի մասին։

«Ապրիլյան առաջադրանքնն է՝  պահպանել լավատեսական վերաբերմունք, չխախտել օրենքը և ընդհանուր ընդունված կանոնները, լինել բարեհամբույր  ուրիշների նկատմամբ, խնամել երեխաներին, կատարել բարեգործություն»,- ասում է Իրինա Օրլովան։ 

Ամսվա անհատական ​​կանխատեսման համար գումարեք ձեր ծննդյան օրվա և ամսվա պարզ թվերը, արդյունքը հասցրեք պարզ թվի օր+օր+ամիս+ամիս բանաձևով։ Օրինակ՝ եթե ծնվել եք դեկտեմբերի 18-ին, ապա հաշվարկը հետևյալն է՝ 1+2+1+8=12, 1+2=3: Ձեր թիվը 3-ն է։ 

Այժմ՝ կանխատեսում 1-9 թվերի համար։ 

Եթե ​​ձեր թիվը  1 է

Չնայած ձեր գիտելիքներին, պրոֆեսիոնալիզմին և կարողություններին, դուք կարող եք ձախողվել  չափից ավելի ինքնավստահության և  ուրիշների նկատմամբ ձեր գերազանցությունը ցույց տալու փորձերի հետևանքով: Եղեք ավելի համեստ, ավելի մեծահոգի և մի՛ զրկեք ուրիշներին սխալվելու իրավունքից։

Եթե ​​ձեր թիվը 2 է

Ապրիլը փոփոխություններ է խոստանում՝ կապված ձեր ֆինանսական վիճակի հետ։ Պատրաստ եղեք անսպասելի հնարավորությունների՝ բարելավելու ձեր ֆինանսները և վճռական քայլեր ձեռնարկեք ապագա եկամուտներն ավելացնելու համար:

Եթե ​​ձեր թիվը 3 է

Ապրիլը բարենպաստ պահ է  փոփոխությունների համար, որոնք անմիջապես ուշադրություն կգրավեն ձեր անձի վրա, քանի որ սա սիրո և գեղեցկության ամիս է։ Փոխե՛ք ոճը, թարմացրե՛ք զգեստապահարանը, թարմացրե՛ք ձեր ինտերիերը և գարնանային տրամադրությամբ լցրե՛ք ձեզ շրջապատող ամեն ինչ։

Եթե ​​ձեր թիվը 4 է

Այս ամիսը կլինի խորը մտորումների և կյանքի իմաստի որոնման ժամանակ: Այն ամենը, ինչ տեղի է ունենում շուրջը, պարզ և միանշանակ  չէ: Փորձեք ձեր խնդիրներին նայել անսպասելի տեսանկյունից, և դուք կգտնեք ճիշտ լուծումը:

Եթե ​​ձեր թիվը 5 է

Ապրիլը ձեզ համար կլինի ճակատագրական  իրադարձությունների և փորձությունների ամիս, որոնց պատճառները գնում են դեպի անցյալ: Փորձեք ներկան կապել անցյալի հետ, գտնել պատճառահետևանքային կապերը։ 

Եթե ​​ձեր թիվը 6 է

Ապրիլին կարող է կարիք լինել դիմացկունություն ցուցաբերելու, որպեսզի կարողանաք հաղթահարել դժվարություններ կամ առկա հանգամանքների մարտահրավերները։ Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր շահերը և  ձեր դիրքերը։ 

Եթե ​​ձեր թիվը 7 է

Ձեզ վիճակված է վերցնել ղեկը և ստանձնել պատասխանատվությունը: Մի վախեցեք որոշումներ կայացնել և պատրաստ եղեք այն փաստին, որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն ձեր սեփական կյանքի, այլ նաև ձեր շրջապատի բարեկեցության և երջանկության վրա:

Եթե ​​ձեր թիվը 8 է

Ձեզ համար շատ կարևոր է կենտրոնանալ ձեր տեսածի և լսածի վրա՝ կարևորելով նույնիսկ ամենափոքր բաները։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մանրուքի և մի կորցրեք որևէ բան տեսադաշտից, այդ դեպքում դուք բաց չեք թողնի արժեքավոր տեղեկատվությունը:

Եթե ​​ձեր թիվը 9 է

Այս  ամիսը հիանալի ժամանակ է անելու մի բան, որը ձեզ իսկապես դուր է գալիս, նույնիսկ եթե դա գործնական օգուտներ չի բերում: Ձեր նպատակն այս ժամանակահատվածում գումար վաստակելը չէ, այլ զվարճանալը կամ նոր բան սովորելը, որը ձեզ ապագայում երջանիկ մարդ կդարձնի։

 

աստղագուշակ Փայտե Վիշապի տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին