f

Անկախ

Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան


Մեզ ասում են գործակալ, չգիտեմ էլ ինչ։ Ինչ ուզում են՝ ասում են։ Վստահ եմ, որ պարոն Սուրեն Պետրոսյանին էլ են ասում, մյուս պայքարող տղերքին էլ են ասում, հոգևորականներին էլ, բոլորին էլ: Այս մասին, հայ-վրացական միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածը փակած քաղաքացիներին դիմելով ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին։

«Անձնական վիրավորանքներ հասցնողներին դեռ պատասխան տալու ժամանակ կունենանք։ Նրանք այնքան գոյություն չունեն, որ կարող են ընդամենը գրել դրա մասին։ Ես Տավուշում եմ, և եթե իրենք այդքան քաջություն ունեն, թող համենան՝ երես առ երես խոսեն»,-ասաց Սրբազանը:

Նա հայտարարեց, որ սադրանքների չպետք է տրվել,  որ իրենց պայքարը ճշմարտության համար է։

«Շատ հանգիստ եմ, առաջ կարող է ինձ լավ չզգայի, բայց քանի որ մեր անելիքը ճշմարտության մասին է և իրենք ստի ու սատանայի, փողի  ծառայողներ են, հանգիստ եմ տանում։ Էդ մարդիկ, որ սրանից-նրանցի փող են վերցնում և աջից ու ձախից ծառայում են, թե՛ մարմնով են ծառայում, թե՛ հոգով, մտքով են ծառայում, թե՛ ընտանիքներով և կենսագրությամբ են ծառայում՝ կարծում են, թե բոլոր մնացածներն իրենց նման են»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը և ուղղեց իր խոսքը, ասելով, որ իրականում իրեն մեղադրողներն այդպես չեն կարծում, բայց ուզում են, որ հայրենիքի համար պայքարողները նույնանան իրենց։

Սրբազանը նկատեց, որ պայքարողներից շատերին կփորձեն կաշառել, բայց չպետք է դրան ուշադրություն դարձնել։

Սրբազանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Պտղավան-Բագրատաշեն եռագիծ ճանապարահատված նույնպես ժողովուրդը փակել է։

«Ժողովրդի տրամադրությունը վճռական, աննահանջ է։ Ամբողջ գիշերը մեծ ու փոքր, կին ու երեխա այստեղ են եղել։ Միայն Կիրանցի բնակիչները չեն, այլ նաև հարակից համայնքների բնակիչները»,-ասաց նա:

Բագրատ Սրբազան Տավուշի մարզ Հայաստան Տեսանյութ խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին