Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել, ինչպես հայտարարվում է, «երկար սպասված պատմական իրադարձություն»: Տասնամյակներ ի վեր առաջին անգամ կողմերը համաձայնության են եկել, թե ինչպես պետք է իրենց միջև անցնի պետական սահմանը: Հայաստանի վարչապետ Փաշինյանը պնդում է, որ հայերը պետք է ուրախանան դրանից, սակայն իրականում գյուղերում ընդվզումներ են բռնկվել: Եվ իրոք, ամեն ինչ իրականում այնքան էլ ուրախալի չէ Հայաստանի համար:
Ուրբաթ ուշ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Այհան Հաջիզադեն հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի ութերորդ նիրստի արդյունքներով Երևանը համաձայնել է Ադրբեջանին վերադարձնել չորս գյուղ, որոնք վերահսկում էր Հայաստանը:
«Երկար սպասված պատմական իրադարձություն: Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ նիստի արդյունքներով Երևանը համաձայնել է վերադարձնել չորս ադրբեջանական գյուղ, որոնք զավթված էին 1991-ական թվականների սկզբից»,- գրել է X-ի հարթակում ԱԳՆ-ի մամլո քարտուղարը: Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ սահմանագծված սահման հայտնվեց, այն անցնելու է Տավուշի մարզի հատվածում:
Երկու երկրների հանձնաժողովները նախապես համաձայնեցրել են սահմանների գծումը Բաղանիս (Հայաստան) – Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (Հայաստան) – Աշաղի Ասկիպարա (Ադրբեջան), Կիրանց (Հայաստան) – Հեյրիմլի (Ադրբեջան) և Բերքաբեր (Հայաստան) – Կիզիլ Հաջիլի (Ադրբեջան) բնակավայրերի միջև: Սահմանագծումից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կփոխարինվեն սահմանապահ զորքերով:
Մի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց վիճելի գյուղեր և հանդիպեց տեղի բնակիչների հետ: Նա երեխաների արևով երդվեց և բացատրեց, որ Ադրբեջանի մոտիկությունը պետք է ուրախացնի, ոչ թե վախեցնի սահմանամերձ հայ գյուղերի բնակիչներին:
Սակայն համոզել տեղի բնակիչներին, ըստ ամենայնի, չհաջողվեց: Օրերի մթնելու հետ, երբ Տավուշ հասան Բաքվի և Երևանի պաշտոնական հաղորդագրությունները, գյուղերում հուզումներ սկսվեցին: Ոսկեպարի, Բերքաբերի և Կիրանցի բնակիչները փակեցին միակ ռազմավարական ավտոմայրուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի և այնուհետև Ռուսաստանի ու առհասարակ արտաքին աշխարհի հետ: Տավուշ ոստիկանության լրացուցիչ ուժեր են տարվել Գյումրիից և Երևանից:
Ստույգ այս պահին ոչ ոք հաստատ չգիտի, թե իրականում ինչի մասին են պայմանավորվել կողմերը սահմանազատման բանակցությունների վերջին ռաունդի արդյունքներով: Տվյալները տարբեր են: Բաքվում խոսում են հենց գյուղերը հանձնելու մասին, ընդ որում, այդ թվարկման մեջ չկա Արծվաշենը՝ նախկին հայկական անկլավը, որը Ադրբեջանը պահում է 1990-ականների սկզբից ի վեր:
Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանին հարցրել են Արծվաշենի ճակատագրի մասին, ինչին իր պատասխան նա դարձյալ ցուցադրել է Հայաստանի ստվարաթղթե ուրվապատկերը, որը նա տանում է իր հետ, և փորձել է դրան կպցնել փոքրիկ Արծվաշենը: Երևանում գյուղերը հանձնելու մասին ոչինչ չեն խոսում, այնտեղ խոսք կա միայն «սահմանագծման» մասին թե՛ այն բնակավայրերի միջև, որոնք բնակեցված են, թե՛ ամայի:
Փաշինյանի վարկածով՝ ոչ մի գյուղ՝ ո՛չ «ապրող» մարդկանց հետ (Ոսկեպար), ո՛չ անբնակ (Արծվաշեն) Ադրբեջանին չի հանձնվում: Համաձայն Տավուշ այցի ժամանակ նրա հայտնածի՝ Ադրբեջանը դաշտեր է ստանում Կիրանց գետի հովիտում Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտ՝ փոխարենը ոչինչ չտալով: Ընդ որում, հայկական զինված ուժերը հեռանում են խորք՝ հին «խորհրդային» սահմանագիծը, և այնտեղ սահմանագծման արդյունքով մնում են միայն սահմանապահները:
Դա մատուցվում է որպես դիվանագիտության մեծ հաղթանակ, քանի որ դա երկու թշնամի երկրների սահմանի առաջին հատվածն է լինելու, որ կորոշվի պաշտոնապես:
Ռազմական տեսանկյունից, սակայն, տեղի ունեցածը շատ ավելի լուրջ է, քան դիվանագիտական տեսանկյունից: Ադրբեջանական զինված ուժերը փաստորեն իշխող բարձունքի հսկողություն են ստանում, զրոյացվում է ողջ պաշտպանական համակարգը Հայաստանի հյուսիսում, որը մինչ այս համարվում էր անառիկ: Ընդ որում, մինչև հիմա չի ասվել, թե հատկապես ինչ հեռավորությամբ են հետ քաշվելու հայկական զորքերը, և ստանձնում է արդյոք ադրբեջանական կողմը համանման պարտավորություն:
Հայկական գյուղերը հայտնվում են շրջափակման մեջ (Ադրբեջանի տարածքը սեպի պես խրվում է Ոսկեպարից արևմուտք) և զրկվում իրենց տնտեսական հիմքից. Ադրբեջանին են անցնում դաշտավայրեր ու արոտավայրեր, որոնք նախկինում՝ հարյուրավոր տարիներ օգտագործել են այդ գյուղերի բնակիչները: Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանին չի թողնում հայկական հովիտը Բերքաբերից վերև, որը զավթել է 30 տարի առաջ:
Ադրբեջանի հսկողությանն է անցնում ռազմավարական ավտոմայրուղին, որը Երևանը կապում է արտաքին աշխարհի հետ: Այդ հատվածը մոտ 4,5 քկմ է:
Առանձին պատմություն է Կիրանց գյուղի մոտ գետի միակ կամուրջը, որը փաստորեն պետք է անցնի Ադրբեջանին, բայց հայտարարվում է, թե Հայաստանը շարունակելու է այն հսկել: Իրականում հայկական զինված ուժերը պետք է հետ քաշվեն գետից և ֆիզիկապես չեն կարող հսկել կամուրջը: Ի լրումն՝ այդտեղ հայկական զորքերը պետք է լքեն Կիզիլ Խոջալի գյուղից հարավ դիրքերը և հետ քաշվեն Բերքաբեր կամ դրանից էլ հետ: Այդ կողմից լեռնային բարձունքը լիովին կորցնում են:
Ավելի հյուսիսում հայկական զորքերը լքում են Բաղանիս Այրում գյուղը և լեռնաշղթայի ստորոտի դիմաց գտնվող բոլոր դիրքերը, ինչն ինքնաբերաբար կտրում է Հայաստանը արտաքին աշխարհից և զրկում շփման գծի երկայնքով իր հին պաշտպանական դիրքերից։ Բացի այդ, Ռուսաստանից (Վրաստանով) Գյումրի և Երևան տանող միակ մայր գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նիկոլ Փաշինյանը խոստացել է զիջվող տարածքները շրջանցող նոր ճանապարհ կառուցել: Առանց այդ ճանապարհի՝ Հայաստանը հայտնվում է իսպառ կտրված արտաքին աշխարհից:
Առայժմ հայտնի չեն հայտարարված պայմանավորվածությունների ժամկետները: Եթե Ադրբեջանը պնդի (իսկ նա կպնդի), ապա ադրբեջանական զորքերը մի շաբաթվա ընթացքում կգրավեն նոր դիրքերը: Հայկական պաշտպանական դիրքերը տվյալ հատվածում պարզապես այլևս գոյություն չեն ունենա: Մինչև հիմա հայտարարված չէ, թե ինչ քարտեզներով է կատարվելու սահմանագծումը, ինչ սկզբունքներ են այդ գործընթացի հիմքում և ով է դիտարկելու ու հաստատելու պայմանավորվածությունների կատարման ճշտությունը:
Հայաստանը հիմա ուղղակի զիջում է տարածք՝ փոխարենը չստանալով ոչինչ: Սա սահմանագծում չէ, այլ փաստացի կապիտուլյացիա:
Նույնիսկ խորհրդային քարտեզներով Հայաստանին պատկանած տարածքը (Բերքաբերից հյուսիս ընկած հովիտը) նրան չի վերադարձվում: Ուրեմն ի՞նչ սկզբունք է դրվելու սահմանագծման հիմքում ոչ միայն Տավուշի հատվածում, այլև շփման գծի ողջ երկայնքով: Այդպիսի սկզբունք այլևս չի երևում: Ուստի Փաշինյանի խոսքն այն մասին, թե դա սահմանի առաջին հատվածը կլինի, որտեղ սահմանապահներ կկանգնեն, արժեք չունի:
Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործ ունենք Ադրբեջանին հայկական տարածքների (Հայկական ԽՍՀ սահմաններով) զիջման մեծ գործընթացի մեկնարկի հետ: Հաջորդը կլինի հարավային հատվածը՝ «զանգեզուրյան միջանցքը», թեպետ վիճելի դիրքեր կան նաև կենտրոնում՝ Սևանա լճի մոտ, Ջերմուկում ու Եղեգնաձորում:
Եթե Փաշինյանի կառավարությունը այսուհետև էլ գնա սողացող տարածքների հանձնման ուղիով, ապա աշնանն արդեն Անդրկովկասի քարտեզն անճանաչելիության աստիճան փոխված կլինի: Եվ Հայաստանի ստվարաթղթե ուրվապատկերը, որը Փաշինյանը մշտապես տանում է գրպանում, շատ շուտով կդառնա պատմության սեփականությունը:
Եվգենի Կրուտիկով
Աղբյուրը՝ Взгляд Деловая газета