f

Անկախ

Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը


Զորյան ինստիտուտը ոգեկոչում է ապրիլի 24-ը՝ վերահաստատելով ցեղասպանության կրթության կարեւորությունը

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամ, ապրիլ 24, 2024 թվական Ապրիլը լինելով ցեղասպանության իրազեկմանը նվիրված ամիս` կարեւոր է, որ հենց այս ժամանակ ընդգծվի ցեղասպանության մասին կրթության արդիականությունը եւ նախապաշարմունքների եւ բռնության դեմ պայքարելու կարեւոր անհրաժեշտությունը այսօրվա աշխարհում:

Այսօր թուրքական լրատվամիջոցներում հարց է բարձրացվել. «Հարց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խուսափեց գործածել «ցեղասպանություն» եզրույթը՝ խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա պարզապես ասաց՝ «մեծ աղետ»։ Սա մեկնաբանվեց որպես նրան իշխանության բերած ընտրողների դիրքորոշման արտացոլում, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման պահանջ։ Նույն Փաշինյանը քննադատել է նաեւ Արարատ լեռը պետական զինանշանում ներառելու փաստը՝ ասելով, որ այն գտնվում է Թուրքիայի սահմաններում։ Ի՞նչ կարծիքի եք ի շահ խաղաղության ցուցաբերվող նման կեցվածքի վերաբերյալ...»:

Զորյան ինստիտուտը ցանկանում է պատասխանել այդ հարցին։ Եւ այսպես 2000 թվականի մարտի 7-ին հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ, համալսարանական ամբիոնների վարիչներ եւ հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնների տնօրեններ հայտարարությունն արեցին, եւ նրանց կոչը հայտնվեց Նյու Յորք Թայմս թերթի 2000 թվականի հունիսի 9-ի համարում։

Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամային իրավիճակը ողջ աշխարհում, ներառյալ Ուկրաինայում, Իսրայել-Գազայում եւ Արցախում (Լեռնային Ղարաբաղ)՝ Զորյան ինստիտուտի ակադեմիական խորհրդի անդամ եւ Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի (Genocide Studies International) խմբագիր դոկտոր Ջենիֆեր Ռիչը ամսագրի վերջին համարում գրել է․

«ՀՈԼՈՔՈՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ 126 ԳԻՏԱԶՈՏՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԸ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՀՈԴՈՐԴՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ:

2000թ. մարտի 3-ից 7-ը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Սուրբ Ջոզեֆի համալսարանում «Հոլոքոստի ուսումնասիրության եւ Եկեղեցիների համագումար» երեսուներորդ ամենամյա գիտաժողովի մասնակիցներ, թվով հարյուր քսանվեց մարդ, այդ թվում հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ, հետազոտողներ, համալսարանական ամբիոնների վարչներ եւ տարբեր կենտրոնների տնօրեններ ստորագրել են հայտարարություն՝ հաստատելով, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը անվիճելի, անհերքելի պատմական փաստ է եւ, հետեւաբար, կոչ են անում արեւմտյան ժողովրդավարական երկրների կառավարություններին  ճանաչել այն որպես այդպիսին:

«[Այս հրապարակման պահին] իմ հեռուստացույցով եթեր է հեռարձակվում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ անլուծելի հակամարտությունը, էթնիկ հայերը բռնի տեղահանումը Արցախից, Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Բռնության իմաստը հասկանալու համար անհրածեշտ է կամրջել ներկան եւ անցյալը: Ցեղասպանագետները,  մարդու իրավունքների ուսումնասիրությամբ զբաղվող ակտիվիստները, քաղաքականություն մշակողները եւ քաղաքական գործիչները պետք է  ավելի լայնահոհ լինեն եւ դուրս գան կարծրատիպային մտածողության շրջանակներից։ Մենք հակված ենք ցեղասպանագիտության ոլորտը դիտարկել որպես անցյալում արմատացած, որպես պատմաբաններին պատկանող ոլորտ: Ահավասիկ, Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի այս համարը վառ լույս է սփռում այն ճանապարհի վրա, որը երբեմն թաքնված կամ անտեսված է եղել եւ շաղկապում է ժամանակայի առումով հսկայական տարածության մեջ գտնվող իրադարձությունները»:

 Զորյան ինստիտուտ հայտարարություն Հայոց Ցեղասպանություն Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին