f

Անկախ

Մարդկանց մղում ենք դեպի ավանդական բժշկություն. Ծաղիկ Վարդանյան


Էլեկտրոնային դեղատոմսին զուգահեռ առնվազն 2 տարի թույլատրել թղթային դեղատոմսի կիրառումը; 2024թ.  համար պարտադիր դեղատոմսով դուրս գրելու դեղերի անվանացանկը կրճատել մինչև 150 դեղ՝ հաջորդ տարիներին աստիճանաբար ավելացնելու միտումով; Միայնակ տարեցների, տեղաշարժման խնդիր ունեցող քրոնիկ հիվանդների համար իրականացնել  հեռավար բժշկական խորհրդատվության և դեղը տուն հասցնելու սոցիալ-առողջապահական ծրագիր; Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում փոխել ընտանեկան բժշկի և բուժքրոջ գործառույթները՝ համապատասխանեցնելով էլեկտրոնային դեղատոմսի համակարգի տրամաբանությանը. այս և մի շարք այլ առաջարկներ է Առողջապահության նախարարությանը հանրային հարթակում ներկայացրել «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը:

 Մարտի 1-ից կիրառվող էլեկտրոնային դեղատոմսի համակարգի դրական ու բացասական կողմերի, առաջացած  խնդիրների մասին է «Անկախը» զրուցել  Ծաղիկ  Վարդանյանի հետ:  

-Տիկին Վարդանյան, հարցազրույցը սկսենք ճշտող հարցով՝ Առողջապահության նախարարությունից որևէ արձագանք ստացե՞լ եք Ձեր առաջարկների վերաբերյալ: Կամ գուցե առանց արձագանքելու  որոշ առաջարկներ ընդունել և իրագործում են: 

-Որևէ արձագանք չի եղել: Աշխատանքում մարդկանց խանգարում է մեծամտությունը: 

Տպավորությունը հետևյալն է՝ իրենք որևէ փոփոխություն անելու ցանկություն չունեն: Ցանկացած ծրագիր էլ կարելի է սկսել և ընթացքում շտկումներ անել: Դա շատ ավելի ընդունելի է, քան այն, ինչ ունենք: Հայտարարում են, որ  90 հազար դեղատոմս է դուրս գրվել: Պնդում եմ, որ որևէ բացարձակ թիվ չի կարող բնորոշել՝ համակարգը լավ է աշխատում, թե վատ, քանի որ նախապես  կարիքի գնահատում չեն իրականացրել: Ըստ ներկայացրած հաշվետվությունների 2023-ին ԱԱՊ համակարգն օրական ունեցել է 30-40 հազար այց: Դա այն դեպքում, երբ դեռևս պարտադիր չէր բժշկի գնալ դեղամիջոց ձեռք բերելու համար: Սա նշանակում է, որ ներկայում այցերի աճ պետք է տեղի ունեցած լինի: 

Հետևաբար 90 հազար թիվը ոչինչ չի ասում: Փոխարենը փաստ է, որ բազմաթիվ բողոքներ կան: 

-Եթե փորձենք իրավիճակը հստակեցնել՝ ի՞նչ արդյունք պետք է ունենայինք և ի՞նչ ունենք իրականում:

-Համակարգը ներդնելիս ակնկալիքն այն էր, որ պետք է նվազի ինքնաբուժումների թիվը, նաև տոտալ վերահսկողություն ունենանք առողջապահական ոլորտում մարդկանց օգտագործած դեղերի նկատմամբ: Ինչու տոտալ, քանի որ նախատեսվում է, որ  2025-ից ՀՀ-ում գրանցված մնացած բոլոր դեղերը լինելու են  դեղատոմսով:  Նպատակը առողջապահության ոլորտում տոտալ վերահսոկղություն իրականացնելն է: Բայց սրանք հերթապահ նախադասություններ են և որևէ աղերս չունեն այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր: 

Բուն նպատակը հետևյալն է.  բազա է ստեղծվելու ՀՀ-ում դեղատների ակտիվության, դեղատեսակների գնման չափերի մասով, որը լավ ուղենիշ կլինի մեծածախ, ներմուծող և մանրածախ, ցանցային գործող դեղատների համար: 

Հարց եմ տալիս՝ որտե՞ղ է օգտագործվելու այդ տեղեկատվությունը, ո՞վ է տնօրինելու և ինչի՞ համար է ծառայելու այդ տեղեկատվությունը: Կարծում եմ՝ դա բիզնես նպատակների է ծառայելու:

-Տիկին Վարդանյան, արդյոք պատրա՞ստ էր մեր առողջապահական համակարգը էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրմանը: Ի՞նչ փոփոխություններ պետք է աներ նախարարությունը համակարգը ներդնելուց առաջ, որը  չի արել:

-Մեր ԱԱՊ համակարգը Նիկոլայ  Սեմաշկոյի մշակած սովետական համակարգն է մնացել, ընդամենը մի քանի շտրիխային փոփոխություն է տեղի ունեցել, ավելացել է ընտանեկան բժիշկը:  Սկզբունքային առումով՝ իր կազմակերպական ձևով, գործառույթներով,  անգամ նեղ մասնագիտական կաբինետները մնացել են նույնը,  ինչ ԽՍՀՄ տարիներին:  Մենք շարունակ լսում ենք ԱԱՊ համակարգի բարեփոխումների մասին, բայց դա տեղ չի հասնում, քանի որ դա ներառում է ընդամենը վերանորոգում, վերազինում, օպտիմալացում:  Իսկ բուն փոփոխությունները փոքր են, օրինակ՝ ուզում են  մինչև ժամը 8-ը հերթապահություն սահմանել, բայց դա էլ նոր բան չէ, Սովետի ժամանակ եղել է:  Չի  կարող այս համակարգը, որ Սեմաշկոն մշակել է անցած դարի համար, լինել կենսունակ այսօր: Մոդել պետք է փոխվի: Ցանկացած ժամանակ ենթադրում է իր պահանջները: ԱԱՊ տրամաբանությունը,  ձևաչափը պետք է փոխվի, դրանից հետո նոր աստիճանաբար ներդրվի էլեկտրոնային կառավարումը: 

-Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը ի՞նչ խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար: Հատկապես որո՞նք կառանձնացնեք: 

-Պատկերացրեք, միայնակ տարեց է, երեխաներ չունի, կամ Հայաստանում չեն: Ինչպե՞ս պետք է նա հիվանդ պահին  հիվանդանոց հասնի , հետո դեղատուն: Իսկ մենք գործուն սոցիալական ծառայություն չունենք: Մեկ այլ իրավիճակ՝ գյուղեր կան, որ դեղատուն չունեն, մոտակա դեղատունը 20-25 կմ հեռավորության վրա է: Մինչ այդ քաղաքացին կարող էր իր հարևանին խնդրել, որ աշխատանքից վերադառնալիս ինչ-որ դեղ իր համար բերի: Իսկ այժմ պետք է ծախս անի՝ մոտակա դեղատուն հասնելու համար: 

Այսպիսի խնդիրներ կան Հայաստանում, որ պետք է հաշվի առնեն: 

Մեկ այլ խնդիր. ինչո՞ւ  բժիշկը չի կարող հեռավար դեղատոմս դուրս գրել: Չէ՞ որ նախարարությունը հեռավար բժշկությունը զարգացնելու ծրագրեր էր իրականացնում: 

Ինչո՞ւ չեմ կարող իմ հիվանդին, որ տարիներով հսկել եմ և որի առողջական վիճակի մասին ունեմ հստակ տեղեկատվություն, հեռավար խորհրդատվություն մատուցել և իր դեղի հերթական չափաբաժինը դուրս գրել: 

Մասնավոր մի դեպք պատմեմ՝ քաղաքացին երեխային բժշկի է տարել ականջի խնդրով, երեք բժիշկներով միասին  չեն կարողացել էլեկտրոնային դեղատոմս գրել, չի ստացվել այդ պահին: Ծնողի պահանջով դեղի անունը թղթի վրա գրել, տվել են, նա որևէ դեղատնից կարողացել է ձեռք բերել առանց դեղատոմսի, բայց ավելի թանկ: 

Մենք սրանով նպաստում ենք ստվերային շրջանառության մեծացմանը, սև շուկա ենք ձևավորում: Հայաստանում այդ շուկան արդեն կա, հատկապես քիմիաթերապևտիկ դեղերի ոլորտում, այն մեծանալու է՝ ներառելով նաև հակաբորբոքային, հորմոնային դեղերը: 

Ինչո՞ւ չեք թույլ տալիս թղթային տարբերակով դեղատոմսը: Բազմաթիվ եվրոպական զարգացած երկրներում թույլատրվում է թղթային տարբերակով դեղատոմսը: Մանավանդ՝ չունենք այդ վստահությունը, որ կապի խափանումները խնդիր չեն ստեղծի:

Մարդու կյանքն այս ամենը դժվարացնում է՝ պետք է գնա, որ դեղ դուրս գրեն, հետո դեղատուն գնա անձը հաստատող փաստաթղթով: Ինչո՞ւ ենք ստիպում, որ հիվանդ մարդն այդքան ատյաններով անցնի,  ինչո՞ւ է պարտադիր, որ հիվանդ մարդն ինքն իր դեղը գնի: Այսպես նաև մարդու բժշկական գաղտնիքի հետ կապված խնդիրներ ենք առաջացնում: Նշանակված դեղերից մոտավորապես կարելի է հասկանալ, թե ինչ խնդիր է, ինչ հիվանդություն է: Հիմնավորումը, թե դեղատանն  ախտորոշումը չեն տեսնում, ծիծաղելի է: Նշանակած դեղերը բավական են, որպեսզի հասկացվի, թե առնվազն որ խմբի հիվանդության մասին է խոսքը: Դեղատան աշխատողին օրենքը չի պարտադրում այդ ինֆորմացիան գաղտնի պահել: Չգիտենք, թե այդ ինֆորմացիան ինչպես կօգտագործվի ու ինչ խնդիրներ կառաջացնի:  Եթե նախկինում հասկանալի չէր՝ իր համար է, տատիկի, թե պապիկի, հիմա դեղատան աշխատողը հստակ անձնավորված ինֆորմացիայի է տիրապետում: 

-Իսկ բժիշկների համար այս համակարգը ի՞նչ խնդիրներ է առաջացրել:

-Բժիշկները վախենում են խոսել, քանի որ նրանց խստիվ հանձնարարվել է չխոսել: Նրանք ամբողջ օրը գտնվում են համակարգչի առջև  կամ  թղթաբանությամբ են զբաղվում, այս մարդկանց այնքան են ծանրաբեռնել տեխնիկական հարցերով, որ բուժման և կանխարգելման գործընթացը, իրենց բուն առաքելությունը, որին կոչված են, երկրորդ պլան է մղվել: Սա կբերի նրան, որ փոքր ինչ ճանաչված բժիշկները դուրս կգան և կգնան դեպի մասնավոր համակարգ, որտեղ կաշխատեն ավելի քիչ և կվարձատրվեն ավելի շատ: 

Ստացվել է այնպես, որ մարդիկ, որոնք չունեն փորձ առողջապահական համակարգում, որևէ հիվանդի հետ երբևէ գործ չեն ունեցել, երբևէ  որևէ ախտորոշում չեն դրել  կամ պատասխանատվություն չեն կրել, բժշկական կրթություն չունեն կամ ունեն բժշկական այնպիսի կրթություն, որ բուժական գործի հետ կապ չունի, այդ մարդիկ այսօր ոլորտի կառավարիչներն են և որոշում են բուժական գործի, առողջապահության համակարգի ճակատագիրը, սա է ամբողջ խնդիրը, կադրերն են որոշում ամեն ինչ: Նույն բանը կարելի էր անել սահուն,  աստիճանաբար՝  զուգահեռաբար ինֆրաստրուկտուրաները զարգացնելով: Իսկ գործող կարգավորմամբ  մարդկանց մղում ենք դեպի ավանդական բժշկություն: 

-Ելքը ո՞րն եք համարում: Հնարավո՞ր է,  որ հետքայլ արվի կամ որոշակիորեն վերափոխվի էլեկտրոնային դեղատոմսի  համակարգը: 

-Կարծում եմ, որ պետք է փոխեն, դա շատ ավելի ճիշտ կլինի: Պետք է ընդամենը շտկում անել և կառավարության որոշման մեջ անցումային դրույթներ ավելացնել մի քանի կետով: Արդյունքում ցանկալի ցուցանիշներին կհասնեք ոչ թե օրինակ՝  2, այլ 4 տարում: Միանշանակ է, որ դեղատոմսի թղթային տարբերակը պետք է աշխատի:

Եթե սա չարվի, պնդեն, որ համակարգը նույնությամբ մնա, մեծ հակազդեցություն կստանան: Որպեսզի Առողջապահության նախարարությունը կարողանա պահել լիազոր մարմնի իմիջը, պետք է ընդունի  հանրության կողմից եկող իմպուլսները: Այլապես ունենալու ենք  շատ վատ ցուղանիշներ, համակարգն ավելի վատ է աշխատելու:

Կարևոր է շեշտել, որ այս ամենից տուժելու են միջինից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնք չենք կարող սպասարկվել վճարովի, մասնավոր կլինիկաներում: Իսկ գումարի խնդիր չունեցողները հանգիստ իրենց դեղերը կբերեն արտերկրից կամ սև շուկայից ձեռք կբերեն: 


 

խմբագրի ընտրանի առողջապահություն ՀՀ Առողջապահության նախարարություն էլեկտրոնային դեղատոմս Ծաղիկ Վարդանյան բժիշկ Հայաստան հարցազրույց

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին