f

Անկախ

«Հայկական կողմը զբաղված է Ադրբեջանի ձեռքերը լվանալով. Խաղաղության կոնցեպտն ագրեսորին ու ցեղասպանին արդարացնելու կոնցեպտ է». Տաթևիկ Հայրապետյան


Ադրբեջանի նախագահը  Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ  տարածքները կվերադարձվեն։

«Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։

Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք»,-  ասել է Ալիևը։

168.am հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն Ալիևի այս հայտարարության առնչությամբ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարը բազմիցս իր հանրային ելույթներում խոստովանել է, որ ինքը գնացել է ռազմական  լուծման ճանապարհով։

«Այս տարվա հունվարին իր ելույթում ասում էր, որ իրեն առաջարկվել է լուծում, ըստ որի՝ որոշ շրջաններ վերադարձվելու էին, բայց ինքն այդ լուծմանը չի գնացել, փոխարենը՝ ընտրել է  ռազմական ճանապարհով լուծման գնալու տարբերակը։ Ավելին՝ «Եվրոնյուզի» եթերում նա խոստովանեց, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։

Այստեղ երկրորդական է արդեն, թե հայկական կողմն ինչ է խոսել, այլ այն է, որ Ալիևը երբեք չի ցանկացել խնդրի քաղաքական ու փոխզիջումային լուծում։ Եթե նման լուծում ցանկանար, ապա չէր մերժի նույն Կազանյան տարբերակը և դրանից հետո առաջարկվող տարբերակները»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ փորձագետի, քանի որ այսօր հայկական կողմն այս փաստերն  առհասարակ չի օգտագործում՝ ցույց տալու, որ Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները, գնացել է ռազմական ճանապարհով, իրականացրել է էթնիկ զտում։

«Հայկական կողմը զբաղված է Ադրբեջանի ձեռքերը լվանալով։ Խաղաղության այն կոնցեպտը, որն այսօր դրել են, ագրեսորին ու ցեղասպանին արդարացնելու կոնցեպտ է, խաղաղության մասին այստեղ խոսք չկա։ Այդ պատճառով էլ Ալիևը դրանից մաքսիմալ օգտվում է, որպեսզի ՀՀ տիրույթում մաքսիմալ նման քննարկումներ լինեն, թե ով տվեց և այլն, մինչդեռ ՀՀ բոլոր իշխանություններն էլ պատրաստ են եղել Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումային լուծման։ Ադրբեջանը չի ցանկացել գնալ խնդրի խաղաղ լուծման»,- շեշտեց Տաթևիկ հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որը մի քանի անգամ տարբեր առիթներով կրկնել է, թե Արցախի հարցը լուծվել է 1996 թվականին՝ Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միմյանց հետ տրամաբանական հակասության մեջ են մտնում։

«Այդ հայտարարությունները կառուցվում են ոչ թե փաստի, այլ նրա տրամադրության շուրջ։ Հիմա իր տրամադրությունն այն է, որ ամբողջ պատասխանատվությունը պետք է դնել նախկին իշխանության վրա, այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Այն, ինչ նա ասում է 1996 թվականի, այնուհետև՝ Քի Վեստի ու այլնի վերաբերյալ, բացում փաստերը, կարդում ես, հասկանում ես՝ ստում է։ Իհարկե, ոչ բոլորը կարող են փաստերը կարդալ, բայց ինչպես ասում են՝ փաստերը երկաթյա են, և դրանցով ամեն ինչ ժխտվում է։ Եթե իրեն թվում է, որ հանրության մեջ կարող է նման հայտարարություններով զրույցներ գեներացնել, բայց ի վերջո պատմությունը հենվում է փաստերի վրա։ Փաստերը ցույց են տալիս, որ այդ հարցում գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, և նա դրանից որևէ  կերպ չի կարող խուսափել, որքան էլ փորձի խեղաթյուրել ամբողջ պատմությունը»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տաթևիկ Ռևազյան հարցազրույց խաղաղության պայմանագիր Ադրբեջան Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին