f

Անկախ

Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին


Կոնստանտին Զատուլինի նամակը «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանին

Հարգելի Վազգեն Միքայելովիչ,

Չեմ կարող չպատասխանել Ձեր նամակին (https://ankakh.com/ru/article/154839):

Տարբերություն չկա՝ բաց է այն, թե ոչ, ամեն դեպքում Ձեր նամակը վերաբերում է ամենաթանկին՝ ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների հետ կապված իմ հավատին:

Այդ երկու քրիստոնյա ժողովուրդները շատ տառապանքներ են կրել իրենց պատմության ընթացքում: Եվ Քրիստոսի պես շարունակում են տառապել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել և՛ ուրախության, և՛ վշտի պահերին: Բայց այժմ թե՛ մեզ մոտ, թե՛ ձեզ մոտ կշիռ են ձեռք բերում մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ:

Դուք կշտամբում եք Ռուսաստանին այն հարցում, որ նրա պահվածքը, սկսած 2020 թվականից, «չի համապատասխանում «դաշնակից» հասկացությանը», համարում եք, որ Ղարաբաղից մեր զինված ուժերի դուրսբերումը «վերջին կետն է դնում i-ի վրա»: Դա օտար տառ է, մեր այբուբեններում դա չկա: Դուք, իհարկե, գիտեք, որ ես և ինձ նման համախոհները Ռուսաստանում առնվազն չենք ցանկացել նման վերջաբան մեր խաղաղապահ գործողությանը Ղարաբաղում: Բայց նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թվականից և հատկապես 2022-2023 թվականներին, կանխորոշված էր:

Սա դառը ճշմարտություն է: Եվ ես չեմ ցանկանում համառոտ նամակում թվարկել պատճառներն ու առիթները՝ կրկնելով Ձեզ և հավելելով իմը: Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում: Ես էլ կարող էի այսօրվա Ռուսաստանին Ձեր հանդիմանությանը հակադարձել՝ հանդիմանելով այսօրվա Հայաստանին, բայց չեմ ուզում։

Ես ուզում եմ փրկել այն, ինչ մնացել է մեր ժողովուրդների հարաբերություններում, որպեսզի դրանք զոհ չդառնան պետությունների ու կառավարությունների քաղաքականությանը:

Ես չէ, որ պիտի ասեմ Ձեզ, թե ինչեր են լինում քաղաքականության մեջ: Բայց մի շտապեք թաղել հույսը, կասկածի տակ մի դրեք իմ և Ձեր հավատը. դա է Հայաստանի և Ռուսաստանի ապագայի գրավականը:

Ակնկալում եմ, ինչպես միշտ, Ձեր ըմբռնումը:

Հարգանքով՝

Կոնստանտին Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, որ երբեք վարչապետ և պաշտպանության նախարար չի եղել

Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանը նամակ էր հղել Կոնստանտին Զատուլինին: Նամակում նշված էր.

Հարգելի՛ Կոնստանտին Ֆեոդորի,

Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն էր։

Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները, նույնիսկ հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը, իմ կարծիքով, չի համապատասխանում «դաշնակից» հասկացությանը։

Անկախ նրանից, թե ինչով կավարտվի ճակատամարտն Ուկրաինայում, Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի կարևոր պատերազմում՝ ցույց տալով աշխարհին Ռուսաստանի հետ դաշնակցության «հուսալիությունը», ճանապարհ է բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմումը, որը կործանարար է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի համար։

Դոմինոյի առաջին քարն արդեն ընկել է։

Գրում եմ Ձեզ սրտի ցավով՝ որպես ձեր երկրի իսկական հայրենասերի և որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի, որը հասկանում է այն ամենի հետևանքները, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։

Հարգանքով՝

«Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար

Հայաստանի առաջին վարչապետ (1990-91 թթ․)

Հայաստանի պաշտպանության նախարար (1992-93 թթ)

Վազգեն Մանուկյան

Հայաստան Վազգեն Մանուկյան Կոնստանտին Զատուլին խմբագրի ընտրանի Ռուսաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին